Վեբ Կայքերի Պատրաստում և 1с Ծրագրավորում

WEB Կայքերի պատրաստում

Այսօր թվային ներկայությունը բիզնեսի հաջողության հիմնասյուներից մեկն է։
Մասնագիտացված և ճիշտ կառուցված վեբ կայքը ոչ միայն ներկայացնում է Ձեր ընկերությունը համացանցում, այլ նաև ձևավորում է վստահություն, ներգրավում նոր հաճախորդների և նպաստում վաճառքների աճին։ Յուրաքանչյուր նախագիծ սկսում ենք մանրամասն քննարկմամբ՝ հասկանալու Ձեր բիզնեսի նպատակները, ծառայությունները, մրցակցային առավելությունները և թիրախային լսարանը։
Մենք վերլուծում ենք շուկան, ձևավորում կառուցվածքը, մշակում էջերի տրամաբանությունը և միայն դրանից հետո անցնում դիզայնի և ծրագրավորման փուլերին։ Այս մոտեցումը թույլ է տալիս ստեղծել կայք, որը ոչ միայն տեսողականորեն գրավիչ է, այլև իրականում աշխատում է արդյունքի համար։

Ինչպիսի կայքեր ենք ստեղծում

Կորպորատիվ կայքեր

Կորպորատիվ կայքերը ներկայացնում են Ձեր ընկերության պրոֆեսիոնալ կերպարը թվային աշխարհում: Դրանք նախատեսված են բիզնեսի արժեքները, թիմը և ծառայությունները ներկայացնելու համար։
Ամբողջական էջերը ներառում են ընկերության մասին տեղեկություններ, նորություններ, թիմային աշխատանքը, համագործակցությունները և այլ կարևոր տարրեր, որոնք օգնում են ստեղծել վստահություն և ամրապնդել բիզնեսի ներկայությունը համացանցում:

Լենդինգ էջեր

Լենդինգ էջերը ստեղծված են հատուկ մեկ նպատակ իրականացնելու համար օրինակ՝ ապրանք վաճառել, ծառայություն ներկայացնել կամ կոնտակտներ հավաքել: Այս էջերը ունեն պարզ և գրավիչ դիզայն, հստակ վերնագրեր, նկարներ կամ տեսանյութեր, և ակնհայտ գործողության կոչեր, որպեսզի այցելուն հեշտությամբ որոշում կայացնի: Լենդինգ էջերը արագ արդյունքներ են տալիս և օգնում են բիզնեսին ավելի շատ հաճախորդներ ներգրավել:

Օնլայն խանութներ

Օնլայն խանութները ստեղծված են հարմարավետ և հեշտակիր առևտրային փորձառություն ապահովելու համար: Յուրաքանչյուր ապրանք ներկայացվում է նկարներով, նկարագրություններով, գներով և գնման տարբերակներով: Օնլայն խանութները ինտեգրվում են վճարային համակարգերի և առաքման ծառայությունների հետ՝ ապահովելով հաճախորդների արագ և անվտանգ գնումներ:

Ծառայությունների ներկայացման կայքեր

Այս տեսակի կայքերը կենտրոնացած են Ձեր ծառայությունների առավելությունների և առանձնահատկությունների վրա: Յուրաքանչյուր ծառայություն ներկայացվում է մանրամասն՝ նկարներով, վիդեո նյութերով կամ ինտերակտիվ տարրերով, որպեսզի հաճախորդը հեշտությամբ հասկանա առաջարկվող արժեքը: Այս կայքերը նպաստում են վաճառքների աճին և հաճախորդների արագ որոշման ընդունմանը:

Կատալոգ
կայքեր

Կատալոգ կայքերը հնարավորություն են տալիս ներկայացնել Ձեր ապրանքներն ու ծառայությունները կազմակերպված ձևով՝ ըստ կատեգորիաների, բնութագրերի և ֆիլտրերի: Այս տեսակի կայքերը հատկապես հարմար են ընկերությունների համար, որոնք ունեն մեծ տեսականի, և ուզում են հաճախորդներին տրամադրել հեշտ հասանելիություն, բոլոր առաջարկները մեկ հարթակում:

Ինտեգրացիաներ և ընդլայնված հնարավորություններԿախված Ձեր բիզնեսի պահանջներից՝ կարող ենք իրականացնել տարբեր ինտեգրացիաներ և ֆունկցիոնալ լուծումներ՝

✔ Օնլայն խանութ և ապրանքների կառավարում
✔ Վճարման համակարգերի միացում
✔ CRM ինտեգրացիա
✔ Առաքման ծառայությունների միացում
✔ Հետադարձ կապի և հայտերի ձևեր
✔ Չատ և ավտոմատ հաղորդագրությունների համակարգ

Ինչու համագործակցել մեզ հետ
Մենք առաջարկում ենք ամբողջական լուծում՝ գաղափարից մինչև գործարկում և հետագա աջակցություն։Մեր նպատակը ոչ թե պարզապես կայք պատրաստելն է, այլ բիզնեսի համար արդյունավետ թվային հարթակ ստեղծելը։

Մենք առաջարկում ենք ամբողջական լուծում՝ գաղափարից մինչև գործարկում և հետագա աջակցություն։Մեր նպատակը ոչ թե պարզապես կայք պատրաստելն է, այլ բիզնեսի համար արդյունավետ թվային հարթակ ստեղծելը։

1C Ծրագրավորում


Ժամանակակից բիզնես միջավայրում արագությունը, ճշգրտությունը և վերահսկելիությունը առաջնային նշանակություն ունեն։ Եթե գործընթացները իրականացվում են ձեռքով կամ տարբեր համակարգերում առանձին-առանձին, ժամանակի կորուստը և սխալների հավանականությունը մեծանում են։
1C ծրագրավորումը հնարավորություն է տալիս ստեղծել միասնական կառավարման համակարգ, որտեղ բոլոր տվյալները փոխկապակցված են, գործընթացները ավտոմատացված են, իսկ հաշվետվությունները՝ հասանելի մեկ հարթակում։ Մենք իրականացնում ենք 1C համակարգերի ծրագրավորում, հարմարեցում և ներդրում՝ հաշվի առնելով Ձեր բիզնեսի կառուցվածքը, աշխատանքային մեխանիզմը և զարգացման պլանները։ Մեր նպատակը ոչ թե պարզապես ծրագիր տեղադրելն է, այլ կառավարման արդյունավետ գործիք ստեղծելը։

Ինչպիսի լուծումներ ենք
մենք առաջարկեւմ

Կորպորատիվ կայքեր

Մենք օգնում ենք բիզնեսներին ավտոմատացնել առօրյա գործողությունները՝ հաշվապահություն, վաճառքներ, պահեստի կառավարման և հաճախորդների սպասարկման գործընթացները, ապահովելով աշխատանքային սխալների նվազեցում և արդյունավետության բարձրացում։

Լենդինգ էջեր

Ուսուցում, որի ժամանակ աշխատակիցները կսովորեն լիարժեք օգտվել ծրագրից, որի արդյունքում սպասարկումը կլինի արագ և առանց սխալների, իսկ դուք կտեսնեք աշխատանքի բարելավված արդյունքները։

Օնլայն խանութներ

Մենք օգնում ենք բիզնեսներին ավտոմատացնել առօրյա գործողությունները՝ հաշվապահություն, վաճառքներ, պահեստի կառավարման և հաճախորդների սպասարկման գործընթացները, ապահովելով աշխատանքային սխալների նվազեցում և արդյունավետության բարձրացում։