Վեբ Կայքերի Պատրաստում և 1с Ծրագրավորում

WEB Կայքերի պատրաստում

Այսօր թվային ներկայությունը բիզնեսի հաջողության հիմնասյուներից մեկն է։
Մասնագիտացված և ճիշտ կառուցված վեբ կայքը ոչ միայն ներկայացնում է Ձեր ընկերությունը համացանցում, այլ նաև ձևավորում է վստահություն, ներգրավում նոր հաճախորդների և նպաստում վաճառքների աճին։ Յուրաքանչյուր նախագիծ սկսում ենք մանրամասն քննարկմամբ՝ հասկանալու Ձեր բիզնեսի նպատակները, ծառայությունները, մրցակցային առավելությունները և թիրախային լսարանը։
Մենք վերլուծում ենք շուկան, ձևավորում կառուցվածքը, մշակում էջերի տրամաբանությունը և միայն դրանից հետո անցնում դիզայնի և ծրագրավորման փուլերին։ Այս մոտեցումը թույլ է տալիս ստեղծել կայք, որը ոչ միայն տեսողականորեն գրավիչ է, այլև իրականում աշխատում է արդյունքի համար։

Ինչպիսի կայքեր ենք ստեղծում

Կորպորատիվ կայքեր

Կորպորատիվ կայքերը ներկայացնում են Ձեր ընկերության պրոֆեսիոնալ կերպարը թվային աշխարհում: Դրանք նախատեսված են բիզնեսի արժեքները, թիմը և ծառայությունները ներկայացնելու համար։
Ամբողջական էջերը ներառում են ընկերության մասին տեղեկություններ, նորություններ, թիմային աշխատանքը, համագործակցությունները և այլ կարևոր տարրեր, որոնք օգնում են ստեղծել վստահություն և ամրապնդել բիզնեսի ներկայությունը համացանցում:

Լենդինգ էջեր

Լենդինգ էջերը ստեղծված են հատուկ մեկ նպատակ իրականացնելու համար օրինակ՝ ապրանք վաճառել, ծառայություն ներկայացնել կամ կոնտակտներ հավաքել: Այս էջերը ունեն պարզ և գրավիչ դիզայն, հստակ վերնագրեր, նկարներ կամ տեսանյութեր, և ակնհայտ գործողության կոչեր, որպեսզի այցելուն հեշտությամբ որոշում կայացնի: Լենդինգ էջերը արագ արդյունքներ են տալիս և օգնում են բիզնեսին ավելի շատ հաճախորդներ ներգրավել:

Օնլայն խանութներ

Օնլայն խանութները ստեղծված են հարմարավետ և հեշտակիր առևտրային փորձառություն ապահովելու համար: Յուրաքանչյուր ապրանք ներկայացվում է նկարներով, նկարագրություններով, գներով և գնման տարբերակներով: Օնլայն խանութները ինտեգրվում են վճարային համակարգերի և առաքման ծառայությունների հետ՝ ապահովելով հաճախորդների արագ և անվտանգ գնումներ:

Ծառայությունների ներկայացման կայքեր

Այս տեսակի կայքերը կենտրոնացած են Ձեր ծառայությունների առավելությունների և առանձնահատկությունների վրա: Յուրաքանչյուր ծառայություն ներկայացվում է մանրամասն՝ նկարներով, վիդեո նյութերով կամ ինտերակտիվ տարրերով, որպեսզի հաճախորդը հեշտությամբ հասկանա առաջարկվող արժեքը: Այս կայքերը նպաստում են վաճառքների աճին և հաճախորդների արագ որոշման ընդունմանը:

Կատալոգ
կայքեր

Կատալոգ կայքերը հնարավորություն են տալիս ներկայացնել Ձեր ապրանքներն ու ծառայությունները կազմակերպված ձևով՝ ըստ կատեգորիաների, բնութագրերի և ֆիլտրերի: Այս տեսակի կայքերը հատկապես հարմար են ընկերությունների համար, որոնք ունեն մեծ տեսականի, և ուզում են հաճախորդներին տրամադրել հեշտ հասանելիություն, բոլոր առաջարկները մեկ հարթակում:

Ինտեգրացիաներ և ընդլայնված հնարավորություններ

Կախված Ձեր բիզնեսի պահանջներից՝ կարող ենք իրականացնել տարբեր ինտեգրացիաներ և ֆունկցիոնալ լուծումներ՝

✔ Օնլայն խանութ և ապրանքների կառավարում
✔ Վճարման համակարգերի միացում
✔ CRM ինտեգրացիա
✔ Առաքման ծառայությունների միացում
✔ Հետադարձ կապի և հայտերի ձևեր
✔ Չատ և ավտոմատ հաղորդագրությունների համակարգ

Ինչու համագործակցել մեզ հետ

Մենք առաջարկում ենք ամբողջական լուծում՝ գաղափարից մինչև գործարկում և հետագա աջակցություն։Մեր նպատակը ոչ թե պարզապես կայք պատրաստելն է, այլ բիզնեսի համար արդյունավետ թվային հարթակ ստեղծելը։

Մենք առաջարկում ենք ամբողջական լուծում՝ գաղափարից մինչև գործարկում և հետագա աջակցություն։Մեր նպատակը ոչ թե պարզապես կայք պատրաստելն է, այլ բիզնեսի համար արդյունավետ թվային հարթակ ստեղծելը։

1C Ծրագրավորում

1C ծրագրավորումը կիրառվում է բիզնես գործընթացների ավտոմատացման համար։ Այն
հանդիսանում է ներկառուցված ծրագրավորման լեզու, որը նախատեսված է
հաշվապահական, ֆինանսական, պահեստային և փաստաթղթաշրջանառության
համակարգերի ստեղծման և հարմարեցման համար։
Լայն կիրառություն ունի խոշոր և միջին կազմակերպություններում, որտեղ պահանջվում է
տվյալների համակարգված կառավարում և բիզնեսի ամբողջական ավտոմատացում։
1C ծրագրավորումը բաղկացած է հարթակից և կոնֆիգուրացիաներից, ինչը
հնարավորություն է տալիս ստեղծել ճկուն և ընդլայնվող լուծումներ՝ հարմարեցված
յուրաքանչյուր բիզնեսի կոնկրետ պահանջներին։ 1C ծրագրավորումը արդյունավետ գործիք
է ժամանակի խնայման, աշխատանքի ավտոմատացման և կառավարման որակի բարձրացման
համար։

Ինչպիսի լուծումներ ենք
մենք առաջարկում

Փաստաթղթաշրջանառություն

Հաշիվ-ապրանքագրեր, պայմանագրեր, ակտեր, ներքին փաստաթղթերի ստեղծում և
պահպանում մեկ համակարգում։

Վաճառքի ավտոմատացում

Պատվերների ընդունում, գնագոյացում, զեղչային համակարգեր, հաճախորդների
պատմության պահպանում։

CRM լուծումներ

Հաճախորդների տվյալների կառավարում, վաճառքների վերլուծություն, հաղորդակցման
պատմություն։